ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Թորոսյանը ՀՀ նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի մասին (տեսանյութ)

Թորոսյանը ՀՀ նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի մասին (տեսանյութ)

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահը խնդրել է տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ:

 

Նախարար Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի, հիվանդների բուժման և կազդուրման գործընթացի, առողջապահության ոլորտի խնդիրների, ինչպես նաև համակարգի առաջնահերթ կարիքների մասին:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում, օգտագործելով նաև անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների և կառույցների հետ կապերի հաստատմանը և համագործակցությանը:

  • Կիսվել: