կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է․ Շիրակի թեմի առաջնորդ

Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է․ Շիրակի թեմի առաջնորդ

Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է. Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է կապված: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են հիմա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կանչել ԱԱԾ։

Դիտարկմանը՝ Դուք ավելի վտանգավոր հայտարարություններ եք արել, Միքայել Սրբազանը կատակով ասաց. «Արշակ Սրբազանն ավելի խոշոր է, ֆիզիկապես հաղթանդամ է, երևի ավելի վտանգ է ներկայացնում»։

Նա նշեց, որ եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. «Հնարավոր է եկեղեցականների ֆիզիկական ոչնչացման ճանապարհով մի որոշ ժամանակահատված դադարեցնի իր գործունեությունը, ինչպես եղել է սովետական տարիներին։ Միայն այդպես է հնարավոր, այլ ձևով հնարավոր չէ։ Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ»։

Հարցին՝ երթի ընթացքում ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ բռնություն կգործադրի՞, Միքայել Սրբազանն արձագանքեց, որ ոստիկանը պետք է հասկանա, որ հայրենակցի վրա ձեռք բարձրացնել չի կարելի, առավել ևս, որ եկեղեցականները ներկա են, մասնակցում են շարժմանը. «Դեռևս նման միջադեպ չի գրանցվել, որ ոստիկանությունը ուժ կիրառի հոգևորականի նկատմամբ։ Հուսանք ոստիկանությունը  ձեռնպահ կմնա։ Եթե չեղավ, ինքն իրեն կխայտառակի։ Եթե իշխանությունը նման հրաման տան, իրենք իրենց կխայտառակեն»։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան քաղաք` միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից սկիզբ առած երթին։

  • Կիսվել: