Թող գան, կանգնեն մեր կողքը, ոչ թե գան, այստեղով երթով գնան. Մխիթար Գալեյանի հայրը՝ ընդդիմությանը
Սա պետական դավաճանություն է, թող գան, կանգնեն մեր կողքը, ոչ թե գան, այստեղով երթով գնան: Այս մասին Գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
«Սա արդար պահանջ է, քաղաքական պայքար չէ: Այսօր էս երկրի տերը մենք ենք, մենք ենք թանկ վճարել, մեզ չեն կարող օգտագործեն, մենք ենք օգտագործելու: Մենք չենք եկել քաղաքական պայքարի, եկել ենք մեր երեխաների արյան համար:
25-30 լիտր արյուն է թափվել 44-օրյա պատերազմում, ոնց կարելի է այդ երկիրը, որտեղ մեր երեխաների արյունն է, հանձնել Ադրբեջանին: Այդ հողից մեր երեխաների արյան հոտն է գալիս:
Դրա համար կոչ ենք անում այն ուժերին, որոնք պահանջներ են ներկայացրել, որ իշխանությունները դավաճան են, կանգնեք մեր կողքը:
Չունե՞ն այս տղաները հինգ բարեկամ, չունե՞ն երեք ընկեր, որ գան մեր կողքը կանգնեն: Դուք մեր կողքին եղեք, թիկունքին եղեք, պայքարենք, պրծնենք այս դավաճաններից»,-ասաց նա: