ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում և Կոտայքի մարզի Չարենցավան, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: