Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և այլ հոգևորականներ գնացել են դատարան՝ ի աջակցություն բարերար Սամվել Կարապետյանի
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրում քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։
Դատարանի բակում են հավաքվել Կարապետյանի հարազատները, աջակիցները, հասարակական-քաղաքական գործիչներ։
Դատարանի բակում են նաև հոգևորականները, նրանց թվում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։