ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տեղի է ունեցել բյուջետային գործընթացի պլանավորման և ծրագրերի կազմման վերաբերյալ հերթական խորհրդատվական հանդիպումը

Տեղի է ունեցել բյուջետային գործընթացի պլանավորման և ծրագրերի կազմման վերաբերյալ հերթական խորհրդատվական հանդիպումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել բյուջետային գործընթացի պլանավորման և ծրագրերի կազմման վերաբերյալ հերթական խորհրդատվական հանդիպումը։

Քննարկման նպատակն էր սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել նախարարության 2025 թվականի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին, բյուջետային միջոցառումներին և դրանց ցուցանիշներին՝ ապահովելով նրանց ակտիվ մասնակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանն ու ԱՄՆ ՄԶԳ Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի ղեկավար Ջորջ Ասատիանին։

Մասնակիցներին բանախոսների կողմից ներկայացվել են նախարարության բյուջետային ծրագրերի մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի ներգրավման ընթացակարգերի, մեթոդների և գործիքների կիրառման վերաբերյալ ուղեցույցը, սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում քաղհասարակության ներգրավման մեխանիզմները, պետական մարմինների հաշվետվողականությունը, բյուջետային ծրագրի մասնակցային գործընթացի հիմնական սկզբունքները, ընդգրկման շրջանակն ու ծախսերի առաջնահերթությունները։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները անդրադարձել են նաև մասնակցային բյուջետավորման տեղական մակարդակում առկա օրենսդրական կարգավորումներին և իրականացված քայլերին, ծրագրի հիմնական բաղադրիչներին, ինչպես նաև պետական մարմնի և քաղհասարակության համագործակցության ամրապնդմանն ու այլ հարցերի։

  • Կիսվել: