երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՃՏՊ Սարկավագի փողոցում․ կան տուժածներ

ՃՏՊ Սարկավագի փողոցում․ կան տուժածներ

Հուլիսի 18-ին, ժամը 14:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 48 հասցեի մոտակայքում ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «Audi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մի քանի սյուների։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

  • Կիսվել: