կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց

Կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց

Հայաստանի կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցեղասպանության զոհերի ցուցակի վերաբերյալ արդեն պարզաբանում հնչել է, և այդպիսի օրակարգ չի եղել երբեք: Մեր կառավարության օրակարգում, իմ օրակարգում նման հարց չի եղել երբեք»,-ասել է վարչապետը:

Ավելի վաղ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել էր, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի ցուցակներ կազմելու թեմայով որևիցե քաղաքական որոշում չկա, Ազգային ժողովի իշխող խմբակցությունը նման քննարկում չի ունեցել, իսկ այդ առումով հնչեցված միտքն իր անձնական կարծիքն է ընդամենը:

  • Կիսվել: