շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Մենք մշակույթի մարդիկ ենք, հո ագրեսիա չենք անելու. արվեստագետները վերադառնում են Երևան

Մենք մշակույթի մարդիկ ենք, հո ագրեսիա չենք անելու. արվեստագետները վերադառնում են Երևան

Մշակութային գործիչները որոշեցին չսպասել դեպի Կիրանց գյուղ տանող ճանապարհի բացմանը և վերադառնալ Երևան։

«Մենք մշակույթի մարդիկ ենք, հո ագրեսիա չենք անելու, հիմա հետ ենք գնում, հետո կգանք։ Էս տղերքը մեղք չունեն։ Կարծում եմ՝ մեր զորակցությունը կիրանցեցիներին տեղ հասավ անգամ մեր այստեղ հասնելով, նրանք զգացին, որ մենք իրենց մենակ չենք թողնելու»,– ասաց երգիչ Արսեն Գրիգրոյանը (Մրո) լրագրողների հետ զրույցում։
 
Նա վստահեցրեց, որ նրանք կրկին վերադառնալու են` Կիրանց հասնելու ակնկալիքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները փակել են ճանապարհը ՀՀ ԱԺ պատգամավորների ու մշակութային գործիչների համար և թույլ չեն տալիս մտնել Կիրանց գյուղ։
«Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ շրջանցելով ոստիկանական պատը անտառային արահետներով հասել են Կիրանց, բայց ճանապարհը շարունակում է մնալ փակ։

  • Կիսվել: