չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՀՕՊ-ը Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

ՀՕՊ-ը Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Բելգորոդի շրջանում ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Մայիսի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 07: 40-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի հերթական փորձը՝ ահաբեկչական հարձակում իրականացնել ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՕՊ հերթապահ միջոցները Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
 

  • Կիսվել: