կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում․ Վանեցյանի արձագանքը

Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում․ Վանեցյանի արձագանքը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին։
«Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում։
Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։
Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»,- գրել է Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ասել էր, որ շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ։

Ճշտող հարցին, թե ում մասին է խոսքը, Փաշինյանն ասաց․ 

«Արթուր Վանեցյանի մասով եմ ասում, ո՞ւմ մասով եմ ասում, այդքան փա՞կ եմ խոսում։

Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական ոչ անձնական հազար ու մի բան և հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»։

  • Կիսվել: