կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այն, ինչ անում է իշխանությունը, այդ կռճոն-կռճոն սահմանազատումները Հայաստանին կանգնեցնում են պատերազմի առաջ․ Գեղամ Մանուկյան

Այն, ինչ անում է իշխանությունը, այդ կռճոն-կռճոն սահմանազատումները Հայաստանին կանգնեցնում են պատերազմի առաջ․ Գեղամ Մանուկյան

Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ. այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության քաղաքականության նկատմամաբ  ինքնին ցուցիչ է: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Կիրանց-Երևան «Տավուշն հանուն հայրենիքի» երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա հայտնեց, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը միացել են շատ մարդիկ, որոնք նախկինում չեն մասնակցել դիմադրության շարժմանը, ինչը մեծացնում է շարժման ուժը։

Անդրադառնալով իշխանությունների քարոզչական թեզին, թե Սրբազանի առաջնորդած շարժումը պատերազմի կհանգեցնի, Մանուկյանն ասաց. «Այն ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, ապա իրական պատերազմի սպառնալիքը դա է»։

Այն, ինչ անում է իշխանությունը, այդ կռճոն-կռճոն սահմանազատումները Հայաստանին կանգնեցնում են պատերազմի առաջ: Չի կարող մի հատվածում լինի սահմանազատված սահման, կանգնի սահմանապահը, իսկ հսկայական հատվածներում օկուպացված մնան Հայաստանի սուվերեն տարածքները: Աշխարհում չկա նման սահմանազատում, սա կապիտուլյացիա է, որ անուն է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա:

  • Կիսվել: