երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՃՈ 2-րդ սպայական գումարտակը ուժեղացված ծառայություն է իրականացրել Արմավիրի մարզում (տեսանյութ)

ՃՈ 2-րդ սպայական գումարտակը ուժեղացված ծառայություն է իրականացրել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գումարտակի ղեկավար կազմի գլխավորությամբ, մարտի 7-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Ուժեղացված ծառայության նպատակը առանց համարանիշների տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։

Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվել է առանց համարանիշների 3 տրանսպորտային միջոց։

Բացի այդ, ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է երեք տասնյակից ավելի արձանագրություն։

Հայտնաբերվել են առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 5, թաղանթապատված դիմապակիով՝ 5, առանց համապատասխան փաստաթղթերի՝ 2 մեքենա։

5 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

 

  • Կիսվել: