շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ճանապարհի մերկասառույցի պատճառով 57-ամյա վարորդը Dodge-ով գլխիվայր հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Ճանապարհի մերկասառույցի պատճառով 57-ամյա վարորդը Dodge-ով գլխիվայր հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Դեկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 57-ամյա Ղարիբ Ա.-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ղարիբ Ա.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: