կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 13-ին, ժամը 02.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում մոպեդը կողաշրջվել է. 26-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «Լեքսուս» մակնիշի մեքենան բախվել է կայանված «Լեքսուսի», ինչի հետևանքով 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 01.20-ին, Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է կայանված «Հոնդա», «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի մեքենաների. «Նիսանի» և «Միցուբիշիի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 00.20-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Ֆորդի» վարորդը և «Մերսեդեսներից» մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 05.30-ին, Ծովակալ Իսակովի պողոտայի և Կենտրոնական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Օպելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 12-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոց դիմած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 12-ին, ժամը 13.10-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 15.50-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 09.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկի փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է երկաթե խողովակին. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Զովունի-Քանաքեռավան ճանապարհին բախվել է քարերին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մեքենան Գյումրի քաղաքի Ղարսի խճուղու և Օզանյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Սպանդարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Ֆոլքսվագենի» վարորդը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: