հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում. Հունաստանում ՀՀ դեսպանի դասախոսությունը

Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում. Հունաստանում ՀՀ դեսպանի դասախոսությունը

Ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․ Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։

Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ՝

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին,

Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով «Խաղաղություն խաչմերուկ» նախագծին,

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա իրավիճակին և դրանց հեռանկարներին,

Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի համագործակցությանը,

Հայաստան-Հունաստան հարաբերություններին, դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու ջանքերին։

Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի հատվածը, որի ընթացքում դեսպանը պատասխանեց բոլոր տրված հարցերին, որոնք ոչ միայն վերաբերում էին վերոհիշյալ թեմաներին, այլ նաև քաղաքագիտական և պատմագիտական բնույթի էին։

Այս հատվածում անդրադարձ եղավ մշակութային դիվանագիտության կարևորությանը, այդ թվում նաև հայ-հունական շփումներում։

  • Կիսվել: