ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հունիսի 23-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները քաղաքի անշարժ պահակետերից մեկում ստուգել են Աչաջուր գյուղի 33-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:

Վարորդը բեռի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։
Նա, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: