երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թբիլիսիի հայ համայնքի հարգանքի տուրքը ապրիլի 9-ի զոհերի հիշատակին

Թբիլիսիի հայ համայնքի հարգանքի տուրքը ապրիլի 9-ի զոհերի հիշատակին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայազգի ուսանողները խորհրդարանի դիմաց իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1989 թ.-ի ապրիլի 9-ի Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ զոհվածների հիշատակին, գրում է jnews.ge-ն:

35 տարի առաջ՝ 1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ցրեցին խաղաղ բողոքի ցույցը, որը հանգեցրեց մարդկային զոհերի։ Ինչի հետևանքով մահացել է 21 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են անհայտ բաղադրության շմոլ գազից։

Ավելի ուշ՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին։

Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ գրանցվել է որպես ողբերգության օր և, միաժամանակ, Վրաստանի անկախության վերականգնման օր։

«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք անմեղ զոհերի հիշատակին, ովքեր պայքարեցին մեր անկախության և ազատության համար, շնորհակալություն եմ հայտնում բոլորից, ովքեր միացան այս նախաձեռնությանը, որը ամեն տարի իրականացվում է հայ ուսանողների կողմից», – մեզ հետ զրույցում նշեց ակտիվ երիտասարդ Ջիվան Մկրտչյանը:

  • Կիսվել: