Տավուշում վթարի հետևանքով 72-ամյա ուղեւորուհին հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 14-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջեւան-Բաղանիս գյուղամիջյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Սկանիա» բեռնատարի։ «Օպելի» 76-ամյա վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ապրիլի 25-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հեռախոսագիր է ստացվել, որ վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած եւ հիվանդանոց տեղափոխված ուղեւորուհին՝ 72-ամյա Նելլի Եդիգարյանը, ապրիլի 24-ին, ժամը 19.50-ին, մահացել է:
Քննությունը շարունակվում է։


