կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հեղեղումներ Բանգլադեշում. կա 51 զոհ

Հեղեղումներ Բանգլադեշում. կա 51 զոհ

Բանգլադեշի յոթ շրջաններում հեղեղումներ են տեղի ունեցել, որոնք խլել են առնվազն 51 մարդու կյանք, ևս 39-ը տուժել է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Աղբյուրը, մասնավորապես, հայտնում է. «Երկրի հարավարևելյան և հյուսիսարևելյան տարածաշրջանների յոթ շրջանում հեղեղումների հետ կապված իրավիճակը վատթարացել է անդադար տեղացող հորդառատ անձրևների, գետերի վերին հոսանքներում ջրի մակարդակի բարձրացման և սողանքների պատճառով, ինչի հետևանքով արդեն զոհվել է 51 մարդ»:

Նշվում է նաև, որ ևս 39 մարդ տուժել է հեղեղումների կամ դրանց հետևանքով առաջացած պատահարների արդյունքում։

Ընդհանուր առմամբ, տարերքի կատաղությունը անդրադարձել է Բանգլադեշի ավելի քան մեկ միլիոն բնակչի վրա, գրում է պարբերականը:

 

 

  • Կիսվել: