շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բանգլադեշում երկրաշարժի հետևանքով 10 մարդ է զոհվել

Բանգլադեշում երկրաշարժի հետևանքով 10 մարդ է զոհվել

Բանգլադեշում ուրբաթ օրը տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հարյուրավորները վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է ՛՛Սինհուա՛՛-ն։

Նշվում է, որ Բանգլադեշի մետեորոլոգիական վարչության տվյալներով՝ 5,7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10:38-ին։

Էպիկենտրոնը գտնվել է Նարսինգդի քաղաքի մոտ՝ Դաքայի Ագարգաոնի սեյսմիկ կենտրոնից 13 կմ դեպի արևելք։

  • Կիսվել: