ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Տավուշի մարզում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, 25 մետր սահելով՝ բախվել ծառին. կան վիրավորներ

Տավուշի մարզում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, 25 մետր սահելով՝ բախվել ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 12:15-ի սահմաններում Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր սահելով ձորը՝ բախվել է ծառին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանախարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: