Տավուշի մարզպետը կհայտարարի հեռավար ուսուցման ծրագրերի մասին (տեսանյութ)
Երկուշաբթի մենք հատուկ ուղեցույցներ կհրապարակենք եւ կուղարկենք կազմակերպություններին կանոնների պահպանման հետ կապված, կհայտարարենք դպրոցականների հեռավար ուսուցման ծրագրերի մասին, որպեսզի մեր երեխաները շարունակեն կրթվել տներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նա նշել է. «Ստեղծված է հատուկ հանձնաժողով մարզպետարանի, առողջապահական կազմակերպությունների, ԱԻՆ ներկայացուցիչներից: Կատարվում է մշտական հսկողություն, իրականացվում են հատուկ միջոցառումներ»:


