«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց ղազախական «Ելիմայի» հետ
Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր ղազախական «Ելիմային»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
60-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Աշիրբեկը։ 86-րդ րոպեին երևանյան թիմի կազմում պատասխան գոլը խփեց Տերտերյանը։
Նշենք, որ հանդիպման խաղավարտին մոտ հանդիպումն ընդհատվեց մի քանի րոպեով, քանի որ մարզադաշտում անջատվել էր լուսավորությունը։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին, Ղազախստանում, և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։
Աղբյուրը`ArmSport.am



