հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում 110:78 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոնակոյի հավաքականի նկատմամբ, գրավել առաջին տեղը և նվաճել մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Էթան Կազանչյանը, որը գրանցել է 33 միավոր, 3 ռեբաունդ և 8 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա Սպորտի կառավարման կենտրոնում։ Մուտքն ազատ է։

  • Կիսվել: