Տաթև-Լծեն ավտոճանապարհին ձյան տեղումներ են (տեսանյութ)
Տաթև-Լծեն ավտոճանապարհին ձյան տեղումներ են։ Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
՛՛Տեղեկացնում ենք, որ թեև ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանն ավարտվել է, սակայն ճանապարհները սպասարկող կազմակերպությունները հանրապետության լեռնային այն շրջաններում, որտեղ գրանցվում են ձյան տեղումներ, կատարում են ձյան մաքրման և ճանապարհների մշակման աշխատանքներ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։