Հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի․ Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի հաստատման կարևորությունից։
Օրբանն իր խոսքում նշել է, որ հավատում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։