երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայաստանը «վաղ թե ուշ կհամաձայնի» Ադրբեջանի պայմաններին. Ալիև

Հայաստանը «վաղ թե ուշ կհամաձայնի» Ադրբեջանի պայմաններին. Ալիև

Հայաստանը «վաղ թե ուշ կհամաձայնի» Ադրբեջանի պայմաններին. այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Խաղաղության պայմանագրի ստորագրման համար երկու պայման է առաջադրվել՝ Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի այդ պայմաններին», - ասել է նա:

Ալիևը հիշեցրել է, թե ինչ պայմաններ է առաջ քաշել Ադրբեջանը. «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի»։

  • Կիսվել: