երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ինքնավստահությունը ձեզ մոտ որտեղից, արդյո՞ք, որ իրավապահ մարմինների ղեկավարների հարազատներին աշխատանք էիք բաժանել ԱՆԻՖ-ում. Զարոկյանն՝ Ավինյանին

Ինքնավստահությունը ձեզ մոտ որտեղից, արդյո՞ք, որ իրավապահ մարմինների ղեկավարների հարազատներին աշխատանք էիք բաժանել ԱՆԻՖ-ում. Զարոկյանն՝ Ավինյանին

Ուզում եմ հասկանալ, թե այդ ինքնավստահությունը ձեր մոտ որտեղից է գալիս։ Արդյո՞ք այն փաստը, որ իրավապահ մարմինների հարազատներին աշխատանք էիք բաժանել ԱՆԻՖ-ում, և լուրեր կան, որ քաղաքապետարանում գլխավոր դատախազի ընտանիքի անդամներից մեկին եք աշխատանք տվել, նաև՝ այլ իրավապահ մարմինների ղեկավարների հարազատներին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց « Ազգային առաջընթաց» ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը՝ Տիգրան Ավինյանից հետաքրքրվելով, թե ինչու է նա լրագրողին հայտարարել, որ իր նկատմամբ ԱՆԻՖ-ի դեպքով չի կարող գործ հարուցվի։

Ավինյանը հայտարարեց, թե իր վստահությունը գալիս է մի հանգամանքից, որ վերջին 7 տարիների ընթացքում, որևէ իր գործողությամբ չէր կարող քրեական գործով անցնել։

 «Իմ որևէ գործողություն չէր կարող հանգեցնել նմանատիպ քննության իմ նկատմամբ»,-նշել է Ավինյանը։

Հայտնելով որ կասկած չունի, որ մտածված ձևերով է ԱՆԻՖ-ի գումարները փոշիացրել՝ Պեդրո Զարոկյանն ասաց, թե միգուցե Նիկոլ Փաշինյանի հետ մտերմությունն է Ավինյանին նման վստահություն ներշնչում, քանի որ իրավապահները միայն իշխանություններին է ծառայում՝ հիշեցնելով, որ  հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո ոստիկանություն են բերման ենթարկում տուժողին, իսկ բռնության հեղինակ թաղապետին թողնում են պաշտոնավարի։

  • Կիսվել: