կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Փետրվարի 12-ին, ժամը 21:19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարատովկա գյուղի սկզբնամասում բախվել են «GAZ-24» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1976 թ․) և «VAZ-2115» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Տաշիրի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել հովացման և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

 

 

  • Կիսվել: