կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տաք ձմեռը կշարունակվի

Տաք ձմեռը կշարունակվի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն այսօր Սյունիքի և Տավուշի մարզերում կհասնի +18–ի։

Երևան քաղաքում նույնպես առանց տեղումների եղանակը կպահպանվի։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 6–11 աստիճան տաքություն, գիշերը`1 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն։

  • Կիսվել: