չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Սպերցյանը հետաձգո՞ւմ է տեղափոխությունը Ալ Ահլի․ Եվրոպայից առաջարկ կա

Սպերցյանը հետաձգո՞ւմ է տեղափոխությունը Ալ Ահլի․ Եվրոպայից առաջարկ կա

Էդուարդ Սպերցյանը հնարավոր է հետաձգի իր տեղափոխությունը «Ալ Ահլի», հայտնում է Armenie Football-ը, փոխանցում է armsport.am-ը:

Ըստ աղբյուրի՝ «Բորուսիա Դորտմունդը» 20 միլիոն եվրոյի առաջարկ է արել «Կրասնոդարին»։

Նշվում է, որ առաջարկն ընդունվել է։

Սակայն կա մեկ մանրուք, որը խոչընդոտում է գործարքին. համաձայնագիրն այս պահին չի կարող վերջնականապես կնքվել գերմանական ակումբի հովանավոր Rheinmetall ընկերության պատճառով, որը ռազմական տեխնիկա արտադրող ընկերություն է և ըստ որոշ ինսայդների, վարում է հակառուսական դիրքորոշում:

Նշենք, որ օրեր առաջ Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել էր, որ Սպերցյանը կտեղափոխվի սաուդյան ակումբ։

  • Կիսվել: