Տանտիրոջ հողամասում հայտնաբերել են կանեփի 27 տուփ, իսկ տան նկուղում՝ կանեփանման զանգվածներ
Հուլիսի 14-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները իրացնելով ստացված տեղեկությունները, Լոռու մարզի Շահումյան գյուղի տներից մեկի հողամասում հայտնաբերել են կանեփի 27 տուփ, իսկ տան նկուղում՝ կանեփանման զանգվածներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ տանտիրոջ հայտնածով կանեփն աճեցնում է անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն առգրավվել է, նշանակվել է փորձաքննություն: