Տանկերը «պլպլացնում» էին, նախարարն ու ԳՇ պետը գալիս, տեսնում էին՝ տարածաշրջանի մարտունակ բանակը կանգնած է, բայց իրականում ի՞նչ էր. Սիսակ Գաբրիելյան
ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր հիշեց իր ծառայության տարիները, երբ Պաշտպանության նախարար էր Սեյրան Օհանյանը։
«Մենք, օրինակ, գիտեինք, որ տարին երկու անգամ պարոն Օհանյանը գալիս է, բոլորս գիտեինք դրա մասին։ Մեր ժամանակ տուն գնալը 10 հազար դրամ էր, 10 հազարով տուն գնացածները գալիս էին, զորամասի դիմաց տուն վարձած մարդն իջնում էր, եթե խաբում եմ, իմ հետ ծառայած ընկերները կասեն, որ խաբում եմ»,- նշեց Գաբրիելյանը։
Նա նշեց, թե տանկերը «պլպլացնում» էին, նախարարն ու ԳՇ պետը գալիս, տեսնում էին՝ զորքը շարված է, իսկ երեկոյան հեռուստացույցով ցույց էին տալիս, որ տարածաշրջանի մարտունակ բանակը կանգնած է։
«Բայց, իրականում, ինչ էր... ծանուցումը, եթե չլիներ...հանկարծակի ստուգումներ պետք է լինեն»,- ասաց պատգամավորը՝ նկատի ունենալով, որ ստուգումներ անելուց առաջ պետք չէ նախապես ծանուցել այդ մասին։