չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թալինի փողոցներից մեկն անվանակոչվեց ԶՈւ հատուկ նշանակության խմբի ղեկավար, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանի անունով

Թալինի փողոցներից մեկն անվանակոչվեց ԶՈւ հատուկ նշանակության խմբի ղեկավար, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանի անունով

Այսօր տեղի ունեցավ ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված թալինցի զինծառայող, փոխգնդապետ, ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության  խմբի ղեկավար Մկրտիչ Հարությունյանի (Մգրո) անունով փողոցի բացման արարողությունը։ Հենց այս փողոցում էր ապրել, դպրոց հաճախել հերոսը։ Հայտնում են Թալինի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Փողոցի բացման արարողությանը ներկա էր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Մկրտիչի հարազատները, համայնքի բնակիչներ։

Մկրտիչի մասին հնչեցին գովեստի խոսքեր, նրա կինն ու դուստրերը կտրեցին փողոցի բացման կարմիր թելը որից հետո համայնքի բնակիչները և հյուրերը հպարտությամբ քայլեցին Մկրտիչ Հարությունյանի անվան փողոցով։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին  Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է 4, վիրավորվել 6 զինծառայող։

  • Կիսվել: