կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սյունիքի մարզում ԱՀ քաղաքացիներին ժամանակավոր կացարաններ տրամադրած տնտեսավարողներն աջակցություն կստանան

Սյունիքի մարզում ԱՀ քաղաքացիներին ժամանակավոր կացարաններ տրամադրած տնտեսավարողներն աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունեց «Ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին» որոշում:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավոր կացարաններ տրամադրած տնտեսավարողներին դրամաշնորհի տեսքով տրամադրել աջակցություն՝ վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցման նպատակով։

Միջոցառման շահառու հանդիսանում են, մասնավորապես, այն հանգստյան տները, հյուրանոցները և հյուրատները, որոնք ընդգրկված են եղել կոմունալ ծառայությունների փոխհատուցման ծրագրի շահառուների ցանկում:

 

 

  • Կիսվել: