ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Սյունիքի մարզում. 37-ամյա վարորդը Գորիսում Opel Combo-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային

Սյունիքի մարզում. 37-ամյա վարորդը Գորիսում Opel Combo-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային

Երեկ՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Գ-ն Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 6-րդ շենքի հարակից բակում իր վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենայով՝ հետնամասով վրաերթի է ենթարկել Գետափնյա փողոցի բնակիչ՝ 5-ամյա Մարիամ Զ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ երեխան առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ առողջապահության նախարար Արմեն Թորոսյանի հանձնարարականով Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նշված բժշկական կենտրոնում բժիշկներն ամեն հնարավորը կատարել են՝ երխայի կյանքը փրկելու համար, և այս պահին երեխան գտնվում է վերանդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 22-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյաի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հաձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: