ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող տարածքում. Opel-ը գլխիվայր հայտնվել է դաշտում

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող տարածքում. Opel-ը գլխիվայր հայտնվել է դաշտում

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 10:50-ի սահմաններում, 28-ամյա Արամ Ղ.-ն, Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում, «Զանգեր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևորին՝ 32-ամյա Էրիկ Կ.-ին:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև դարձի են բերել ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: