Սյունիք գյուղի վերջնամասում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 9-ին, ժամը 16:25-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիք գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:20-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:


