Syrian Airlines ընկերությունը 8 տարվա մեջ առաջին չվերթն է իրականացրել ՀՀ
Syrian Airlines ընկերությունը առաջին չվերթն է իրականացրել Հայաստան՝ 8 տարվա ընդմիջումից հետո, հայտնում է սիրիական SANA գործակալությունը ՝ վկայակոչելով Սիրիայի տրանսպորտի նախարարությանը ։
Ըստ աղբյուրի՝ Սիրիական ավիաուղիների Airbus A320 ինքնաթիռը հունիսի 5-ին իրականացրել է վերջին 8 տարվա ընթացքում առաջին չվերթը Դամասկոսի միջազգային օդանավակայանից "Զվարթնոց" օդանավակայան՝ Հայաստան հասցնելով 150 ուղևորի:


