շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի ձորում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրում հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի քարե պատնեշի վրա նստած է եղել, երբ անզգուշաբար վայր է ընկել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան նաև դեպքին ականատես վկաներ, որոնք այդ մասին հայտնել են իրավապահներին, սակայն իրավապահները այդ տեղեկությունը, ինչպես նաև մահացածի ինքնությունը ճշտում են։

  • Կիսվել: