ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Ա․ Ս․-ին (ծնված 1980 թ․) պատգարակով իջեցրել են մոտ 400 մետր և փրկարարական ավտոմեքենայով (մոտ 1 կմ ) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: