Կիևի վրա զանգվածային հարձակում․ երեք տուժած, Կիևո-Պեչորյան մայրավանքում մեծ հրդեհ
Կիևի վրա իրականացված զանգվածային հրթիռա-դրոնային հարվածի հետևանքով տուժել է առնվազն երեք մարդ, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
«Կիևի զանգվածային հրթիռակոծությունը շարունակվում է։ Արձանագրվել են նոր արձակումներ։ Ընդհանուր առմամբ այս պահին արձանագրվել է առնվազն 16 վնասված վայր։ Մնացեք ապաստարաններում»։ — գրել է նա տելեգրամում։
«Այս պահին տեղեկություն կա երեք տուժածի մասին։ Մի քանի վայրերում մարդկանց օգնություն ցուցաբերելը դժվարացած է», — ավելացրել է Տկաչենկոն։
Նրա տվյալներով՝ հարձակման հետևանքով Կիևո-Պեչորյան մայրավանքը լուրջ վնասներ է ստացել։
«Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մայրավանքի տարածքում վնասները էական են, կա լուրջ հրդեհ։ Ռուսները ԳԻՏԱԿՑՎԱԾ հարված են հասցրել քրիստոնեական խոշորագույն սրբավայրերից մեկի սրտին», — ավելացրել է Տկաչենկոն։



