NYT. Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին իրանական հակամարտության կարգավորման գործում օգնության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի ներդրումը Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման գործընթացում։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով ամերիկացի նախագահի հետ հարցազրույցին։
«Նա [Թրամփը] գովաբանել է երկու առաջնորդներին՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համաձայնության հասնելու գործում օգնության համար», — նշել է հրապարակման հեղինակը՝ NYT-ի լրագրող Դևիդ Սենգերը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Թրամփի խոսքով՝ նրա գործողությունները քիչ էր մնում հանգեցնեին ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանը։



