հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սուրբ Հարությունը խորհրդանշող լույս-կրակը Սուրբ Հարության տաճարից տեղափոխվում է Հայկական թաղամաս. Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ

Սուրբ Հարությունը խորհրդանշող լույս-կրակը Սուրբ Հարության տաճարից տեղափոխվում է Հայկական թաղամաս. Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել Երուսաղեմում Սուրբ Հարության տոնի միջոցառումների մասին:

Նա հայտնել է, որ «Սուրբ Հարությունը խորհրդանշող լույս-կրակը Սուրբ Հարության տաճարից տեղափոխվում է Հայկական թաղամաս՝ Սրբոց Հակոբյանց եկեղեցի»:

Մեկ այլ գրառման մեջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետը նշել է. «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի ևս, ապրիլի 23-ին, իրացրեց իր առանձնահատուկ իրավունքը. «Լույսի» արարողությունը սկսելու համար բացեց Սուրբ Հարության տաճարի դուռը»:

 

  • Կիսվել: