Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակը հանձնվել է բնակչությանը
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակը հանձնվել է բնակչությանը: Հանգստի գոտին ապահովված է ջրավազաններով, շատրվանային համալիրով ու լուսավորության ԼԵԴ համակարգով, տեղադրվել են նստարաններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։