ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել ինֆեկցիոն hիվանդանոցից

«Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել ինֆեկցիոն hիվանդանոցից

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար:
 
Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել են «սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր) 11 երեխա:
 
Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:
 
Ընդհանուր հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և նույն օրը դուրս են գրվել:

  • Կիսվել: