Մի շարք առողջական խնդիրներ ունեցող 67-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը
67 տարեկան Անահիտ Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը:
Ինչպես InfoPort.am-ին հայտնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ:
Անահիտ Սարգսյանը ստացել է դեղորայքային բուժում, ինչից հետո նկատվել է դրական դինամիկա` թոքաբորբի օջախների չափերի և խտության նվազումով, ինքնազգացվողության բարելավում: Նա դուրս է գրվել բուժկենտրոնից:


