երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Սպիտակում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Սպիտակում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Ապրիլի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան հրապարակի մոտ վիճաբանություն է։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռքերով և կտրող-ծակող գործիքով հարվածել ու վնասվածքներ է պատճառել երկու քաղաքացու:

Սպիտակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տուժածների հետ վիճաբանել և մարմնական վնասվածքներ է պատճառել Սպիտակի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 03.00-ին ներկայացել է ոստիկանության Սպիտակի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ինքն է դանակահարել քաղաքացիներին:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

 

  • Կիսվել: