հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

Վանաձորի, Թումանյանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, դեկտեմբերի 2-ի ժամը 20։15-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ըստ աղբյուրի՝ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները հանրապետության մի քանի մարզերում հետևում են կապալառու կազմակերպությունների կողմից ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներին և թերություններ հայտնաբերելու դեպքում տեղում համապատասխան ցուցումներ են տալիս»,- հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից և վարորդներին հորդորում լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել ձմեռային անվադողերով։

 

 

  • Կիսվել: